20

Նոյ,

2023

Համագործակցության հուշագիր է կնքվել Revival.am Հայկական հոգևոր վերակագնողական հիմնադրամի հետ

ԶԻՆԱՊԱՀԸ, ի նշան փոխադարձ վստահության և համագործակցության պատրաստակամության, Համագործակցության Հուշագիր է կնքել Revival.am Հայկական հոգևոր վերակագնողական հիմնադրամի հետ։
 
Հիմնադրամի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանի խոսքը՝ ստորագրման առթիվ․ «Մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերում «ԶԻՆԱՊԱՀ» Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հետ համագործակցությանը։ Մենք մշակել ենք ու առաջարկում ենք յուրահատուկ հոգևոր-հոգեբանական աջակցության ծրագիր՝ խարսխված մեր ազգային ինքնության, պատմության ու մշակույթի վրա։ Մեր հոգևոր-հոգեբանական աջակցության ծրագրերից կարող են օգտվել բոլորը, բայց անշուշտ պատերազմում զոհված մեր հերոսների ընտանիքները, վիրավորում ստացած զինվորականներն ու նրանց ընտանիքի անդամները առանձնահատուկ տեղ և ուշադրություն ունեն և՛ մեր մտքում, և՛ մեր ծրագրերում։ Ուրախ ենք «Զինապահի» հետ համագործակցության այս հնարավորության համար»։
 
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման վերաբերյալ արդի մոտեցումները և առաջարկել ավելի լավ լուծումներ։ «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» ստեղծվել է 2022թ․ հուլիսին ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համագործակցությամբ։
 
Միասին՝ զինվորիս կողքին․․․