15

Մրտ,

2022

Նվիրիր քո ծաղիկը՝ կատարելով նվիրաբերություն ի պատիվ մեր հերոսների մայրերի ու կանանց։

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ էր մեր հայրենիքի սահմանները պաշտպանելիս իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների կանանց ու մայրերին մեր հոգածությունն ու ուշադրությունը ցույց տալու համար։

«Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի» նախաձեռնած ֆոտոշարքում ապրիլյան պատերազմում հերոսացած Ադամ Սահակյանի, 44-օրյա պատերազմում հերոսացած Ալեն Մարգարյանի և Մանվել Գալստյանի մայրերն են՝ Գայանե Անտոնյանը, Նազելի Տերտերյանը և Անահիտ Չիբուխչյանը և 44-օրյա պատերազմում զոհված կամավոր Արտակ Դեղոյանի կինը՝ Նեկտար Մելիքյանը։

Նվիրիր քո ծաղիկը՝ կատարելով նվիրաբերություն ի պատիվ մեր հերոսների մայրերի ու կանանց։

Աշխարհը փոխելու մեր ընտրած ուղին ժպիտն է, ծաղիկները, հույսն ու սերը՝ դեպի մեր հերոսներն ու հայրենիքը։

Միասին՝ զինվորիս կողքին...