16

Հնվ,

2019

Հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած ևս 19 դեպքի մասով

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2018 թվականի դեկտեմբերի 21-ին և 2019թ.-ի հունվարի 10-ին կայացած նիստերում կայացրեց որոշում սահմանված կարգով կատարել հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած թվով 19 դեպքի մասով՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:

 

Հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

 

Համաձայն «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ-ի և «Արցախ բանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

 

Զինծառայողների անվանացանկին ծանոթանալու համար անցեք հղումով՝ https://www.1000plus.am/hy/compensation :