Մեր ընկերները

Լենա Գյուլխասյան
Կենսագրություն
Լենա Գյուլխասյան
Լենան ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը` մարքեթինգ մասնագիտությամբ: Նա նաև այս համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի համահիմնադիրն է:
3 տարի աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունում, այնուհետև անցել մրցույթ և ընդունվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի և հաղորդակցության հարցերով կցորդի պաշտոնին:
Լենան նաև դասավանդում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում:
Լենան մեր թիմի կողքին է իր ստեղծման օրվանից և հավատում է հիմնադրամի առաքելության կարևորությանը: Ունենալով հաղորդակցության ոլորտում փորձ և տիրապետելով մի քանի օտար լեզուների՝ Լենան անհրաժեշտության դեպքում իր գիտելիքները ծառայեցնում է հիմնադրամին:
«Ես լիովին աջակցում եմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի առաքելությանն ու արժեքներին: Հիանալով Հիմնադրամի պրոֆեսիոնալ թիմի աշխատանքով, որը նրանք կատարում են ամբողջովին կամավոր հիմունքներով, ես, իհարկե, նրանց կողքին եմ, երբ նրանք իմ կարիքն ունեն: Իմ կարծիքով, յուրաքանչյուր հայի պարտքն է նպաստել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի առաքելությանը` ապահովել մեր զոհված ու հաշմանդամ զինվորների ընտանիքների ֆինանսական կայունությունը»:

Շարմաղ Սաքունց
Կենսագրություն
Շարմաղ Սաքունց
Շարմաղն աշխատում է սոցիալական ոլորտում որպես ֆոնդահայթայթման մասնագետ։ Բարեգործ վազորդների հայկական թիմի առաջնորդն է։ Բոլոր նախագծերում ձգտում է համակարգային մոտեցմանը և կայունության ապահովմանը։
Սիրում է, երբ մարդիկ գիտակցում և դրսևորում են սոցիալական պատասխանատվություն հասարակության, երկրի, բնության հանդեպ։
Պատերազմի օրերին Շարմաղը ֆոնդահայթայթման մի խումբ մասնագետների հետ միացել է մեր հիմնադրամին՝ օգտագործելու ֆոնդահայթայթման իր ունեցած գիտելիքն ու փորձը ու աջակցելու փոխհատուցումների գումարի հավաքագրման գործընթացին։

Ելենա Խաչվանքյան
Կենսագրություն
Ելենա Խաչվանքյան
Ելենա Խաչվանքյանն ունի ֆինանսների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական կառավարման, հանրային քաղաքականությունների մշակման և խորհրդատվության ավելի քան 15 տարիների փորձ:
2005 թ-ին Ելենան ստացել է Երևանում իր դիպլոմը տնտեսագիտության ոլորտում, այնուհետև հանձնել է հավաստագրված երդվյալ հաշվապահների միության (ACCA, Մեծ Բրիտանիա) որակավորման քննությունները: Իսկ 2019 նա ստացել է Որակավորված Մենեջմենթի Ինստիտուտի (CMI, Մեծ Բրիտանիա) կողմից շնորհվող Ռազմավարական կառավարման և Առաջնորդության դիպլոմ։ Ներկայումս Ելենան վարում է դասընթացներ՝ ACCA որակավորման ծրագրերի և ֆինանսների կառավարման հմտություններ զարգացնող այլ մասնագիտական ծրագրերի շրջանակում:
Ունենալով ռիսկերի կառավարման բնագավառի կայուն գիտելիքներ՝ Հիմնադրամի ստեղծման պահից Ելենան կարևորել է հանրային այն մեծ նշանակությունը, որպիսին ունի հիմնադրամի առաքելությունը։ Ցավոք, Հայաստանի մշակույթում ապահովագրությունը դեռևս չի հասցրել արմատավորվել այնքան, որպեսզի ունենա պաշտպանության և պաշտպանվածության արժանի նշանակություն։ Ցանկալի կլիներ, որ այդպիսի պաշտպանության անհրաժեշտություն երբևէ չառաջանար, սակայն մեր իրողության պայմաններում՝ այդպիսի մեխանիզմի բացակայությունը մեզ ավելի խոցելի և քիչ պաշտպանված է դարձնում։
Մեզ հարկադրված պատերազմի օրերին ինչպես և մեր բազմաթիվ հայրենակիցներ՝ նա մասնակցել է բազում ինքնաբուխ նախաձեռնությունների: Նաև դրանց շնորհիվ և արդյունքում նա էլ ավելի է գիտակցել և կարևորել մեր առջև կանգնած խնդիրների համակարգային և երկարաժամկետ լուծումները: Այդպես նա դարձավ Հիմնադրամի ընկեր և իր գիտելիքներն ու ժամանակի զգալի մասը պատրաստակամությամբ նվիրաբերեց Հիմնադրամի աշխատանքների կազմակերպման պատասխանատու գործին։

Էլեն Գյուլնազարյան
Կենսագրություն
Էլեն Գյուլնազարյան
Էլենը ծնվել և մեծացել է Երևանում: Ավարտելով Լոնդոնի քոլեջ-համալսարանը` սկսել է աշխատել «Մարս» ընկերությունում: 6 տարի «Մարսի» մի շարք ապրանքանիշերի վրա աշխատելուց հետո տեղափոխվել է Լոնդոնի նորաստեղծ կաթնամթերք արտադրող ընկերություն, որտեղ մեկ տարվա ընթացքում ապահովել է վաճառքի երկնիշ թվով աճ: 2020 թվականին Էլենը սկսել է աշխատել «Դանոն» ընկերությունում, որտեղ ղեկավարում է «Վոլվիկ» և «Էվիան» ջրի ապրանքանիշերը Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում:
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Էլենն ակտիվորեն ներառված էր տարատեսակ հանգանակումներ կազմակերպելու գործում, որի ընթացքում էլ ծանոթացավ Վարուժան Ավետիքյանի ու 1000+ հիմնադրամի գործունեության հետ: Ներշնչվելով Վարուժանի և նրա թիմի նվիրումով` Էլենը հավաքագրեց կամավորների փոքրաթիվ իր թիմը` ջանալով օգնել հիմնադրամի աշխատանքին պատերազմական ճգնաժամին: Էլենը հպարտ է լինել հիմնադրամի ընկերն ու աջակիցը, և շարունակելու է ուժերի ներածին չափով մասնակից լինել թիմի ընթացիկ և գալիք նախագծերին
Որպես ԶԻՆԱՊԱՀ ԸՆԿԵՐ՝ Դուք պետք է հավատարիմ լինեք ԶԻՆԱՊԱՀԻ առաքելությանը և արժեքներին, նվիրեք Ձեր ժամանակը և միջոցները ԶԻՆԱՊԱՀԻ աշխատանքներին աջակցելու նպատակով։
Դուք կարող եք աջակցել ԶԻՆԱՊԱՀԻՆ տարբեր եղանակներով․ կամավորության սկզբունքով աշխատեք ԶԻՆԱՊԱՀԻ համար, տրամադրեք ռեսուրսներ կամ ջատագովեք ԶԻՆԱՊԱՀԻ առաքելությունը և նպատակները։ Դուք կարող եք Ձեր արժեքավոր ներդրումն ունենալ՝ օգտագործելով ձեր հմտությունները, գիտելիքները և փորձառությունը Հիմնադրամի նպատակներին հասնելու համար: Դուք պետք է լինեք վստահելի և հուսալի գործընկեր և կարողանաք արդյունավետորեն համագործակցել ԶԻՆԱՊԱՀԻ անձնակազմի և կամավորների հետ:
ԶԻՆԱՊԱՀԻ նախկին աշխատակիցները, ովքեր բարի համբավ են վայելում և նվիրված են Հիմնադրամին, կարող են դառնալ ԶԻՆԱՊԱՀ ԸՆԿԵՐ։
ԶԻՆԱՊԱՀ Ընկերոջ պարտականությունները ներառում են ստորև թվարկվածներից ցանկացածը․
- Աջակցել ԶԻՆԱՊԱՀԻՆ՝ կամավորության սկզբունքով տրամադրելով Ձեր ժամանակը և հմտությունները որևէ նախագիծ կամ դրամահավաքին ուղղված միջոցառման իրականացմանը կամ կազմակերպչական հարցերով աջակցմանը։
- Ջատագովել ԶԻՆԱՊԱՀԻ առաքելությունն ու նպատակները Ձեր անձնական և գործնական կապեր միջոցով՝ քաջալերելով և ներգրավելով նրանց աջակցելու ԶԻՆԱՊԱՀԻՆ։
- ԶԻՆԱՊԱՀԻՆ տրամադրել ֆինանսական կամ նյութական ռեսուրսներ, օրինակ՝ միջոցառման հովանավորություն, բնամթերքային աջակցություն։
- Կիսվեք փորձառությամբ և օգնեք իրականացնել ԶԻՆԱՊԱՀԻ նպատակները, եթե ունեք առանձնահատուկ հմտություններ կամ գիտելիք, որը կարող է ծառայել ի շահ ԶԻՆԱՊԱՀԻ։
Բոլոր նախաձեռնությունները պետք է համաձայնեցվեն ԶԻՆԱՊԱՀԻ հանրային կապերի և հաղորդակցության տնօրենի հետ։
ԶԻՆԱՊԱՀ ԸՆԿԵՐ դառնալու համար կապ հաստատեք Հիմնադրամի հետ հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]