ՏՏ Ծրագրի ղեկավար - թվային փոխակերպման և ավտոմատացման նախագծեր
Terms: Կառավարում
Intended audience:
Job start date: Սեպտեմբերի, 2026թ․
Duration: Ծառայության մատուցման պայմանագիր
Location: Երևան
Announcement start date: 15.07.2026
Application deadline: 14.08.2026
Working hours:
Job description:
ԶԻՆԱՊԱՀԻ թվային փոխակերպման և տեղեկատվական համակարգերի ավտոմատացման ռազմավարական ծրագրի ամբողջական պլանավորման, համակարգման և իրականացման համար։ Պաշտոնի հիմնական նպատակն է ղեկավարել և համակարգել ԶԻՆԱՊԱՀԻ գործող հատուցումների ծրագրային ապահովման զարգացման և նոր ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման գործընթացը՝ համագործակցելով ծրագրային ապահովման մշակողների, հայկական ծրագրային ապահովման ընկերության, ներքին թիմերի և արտաքին գործընկերների հետ: Նախագծի վերջնական արդյունքը պետք է լինի միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը, որը կապահովի՝
- շահառուների ամբողջական կառավարումը,
- հատուցումների ավտոմատ հաշվարկն ու վճարումները,
- շահառուների պարտավորությունների և կատարված վճարումների ավտոմատ համադրումը (reconciliation),
- զուտ ներկա արժեքի (NPV) ավտոմատ հաշվարկը,
- ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների ավտոմատ ձևավորումը,
- ֆինանսական գործընթացների արդյունավետության, թափանցիկության և վերահսկելիության բարձրացումը։
Պաշտոնը սերտորեն համագործակցում է Գործառնական տնօրենի, ՏՏ նախագծի ղեկավարի, տեխնիկական մասնագետների, արտաքին մատակարարների և բոլոր շահառու ստորաբաժանումների հետ և պատասխանատու է ծրագրի ընդհանուր հաջողության և բիզնես արդյունքի ապահովման համար։
Responsibilities:
Հիմնական գործառույթներ
Ռազմավարություն
- Ըստ անհրաժեշտության վերանայել/վերամշակել ֆինանսական և հատուցումների համակարգերի թվային վերափոխման ամբողջական հայեցակարգը։
- Մշակել ծրագրի 1-2 տարվա ճանապարհային քարտեզը՝ հստակ փուլերով, չափելի արդյունքներով և պատասխանատուներով։
- Սահմանել ծրագրի հիմնական ցուցանիշները (KPIs) և ապահովել դրանց իրականացումը։
Ծրագրի կառավարում
- Ղեկավարել թվային վերափոխման ամբողջ ծրագիրը՝ ապահովելով աշխատանքների համակարգված իրականացումը։
- Կառավարել ծրագրի ժամանակացույցը, ռիսկերը, կախվածությունները և առաջնահերթությունները։
- Համակարգել բոլոր ներգրավված թիմերի աշխատանքը։
- Պատրաստել պարբերական հաշվետվություններ ղեկավարության համար
- Ապահովել որոշումների ժամանակին կայացումը և խնդիրների էսկալացիան ղեկավարությանը։
- Ապահովել նախագծերի ամբողջական փաստաթղթավորումը
Գործընթացների բարելավում
- Վերլուծել գործող բիզնես գործընթացները։
- Առաջարկել գործընթացների պարզեցման և ավտոմատացման լուծումներ։
- Ապահովել, որ թվային լուծումները համապատասխանեն բիզնես կարիքներին։
Համակարգերի ինտեգրում
- Ապահովել ֆինանսական և հատուցումների, ինչպես նաև փոխկապակցված արտաքին մյուս համակարգերի միասնական աշխատանքը։
- Համակարգել ինտեգրման աշխատանքները ՏՏ թիմի և մատակարարների հետ։
- Վերահսկել տվյալների որակը, ամբողջականությունը և համակարգերի փոխկապակցվածությունը։
Փոփոխությունների կառավարում
- Ղեկավարել կազմակերպական փոփոխությունների գործընթացը։
- Կազմակերպել գործընկերների ներգրավվածությունը։
- Կազմակերպել ուսուցումներ՝ անհրաժեշտության դեպքում։
- Կառավարել դիմադրությունը փոփոխություններին։
Առաջին տարվա ակնկալվող արդյունքները
- Հաստատված թվային վերափոխման հայեցակարգ։
- Հաստատված ճանապարհային քարտեզ։
- Ներդրված Ծրագրի կառավարման և հաշվետվողականության մոդել (Governance Model)։
- Համակարգերի ինտեգրման ճարտարապետության հաստատում։
- Ավարտված առաջնային ինտեգրացիաներ։
- Ֆինանսական և հատուցումների գործընթացների թվայնացման առաջին փուլ։
- Տվյալների միասնական կառուցվածք։
- KPI Dashboard ղեկավարության համար։
Required qualifications:
Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային փորձի նկատմամբ պահանջները
- Բարձրագույն կրթություն կառավարման, բիզնեսի կառավարման (MBA-ը կդիտվի առավելություն), տեղեկատվական համակարգերի կառավարման, տնտեսագիտության, հանրային կառավարման կամ հարակից մասնագիտությամբ։
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի վերաբերյալ բավարար գիտելիքներ՝ բազմամասնագիտական թիմերի հետ արդյունավետ համագործակցելու համար։
- Նախագծերի կառավարման մեթոդաբանությունների (Agile, Scrum) իմացություն
- Առնվազն 5 տարվա փորձ թվային վերափոխման, ՏՏ համակարգերի ներդրման, ինտեգրման կամ խոշոր միջգործառնական նախագծերի կառավարման ոլորտում։
- Բիզնես գործընթացների վերլուծության, վերանախագծման (Business Process Reengineering) և օպտիմալացման ոլորտում փորձ։
- Տարբեր տեղեկատվական համակարգերի ինտեգրման և տվյալների միասնական կառավարման սկզբունքների վերաբերյալ լավ պատկերացում և փորձ։
- Փոփոխությունների կառավարման (Change Management) և կազմակերպական փոփոխությունների հաջող իրականացման փորձ։
- Բազմաթիվ շահակիցների (Stakeholder Management) հետ արդյունավետ համագործակցության և տարբեր թիմերի աշխատանքը համակարգելու փորձ։
- Արտաքին մատակարարների, ծրագրային ապահովման գործընկերների և ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ աշխատանքի և պայմանագրերի կառավարման փորձ (Vendor Management)։
- Խոշոր ծրագրերի կառավարման, որոշումների կայացման, հաշվետվողականության և ռիսկերի կառավարման մեխանիզմների (Program Governance) ձևավորման և կիրառման փորձ։
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
Անհատական կարողություններ
- Ռազմավարական և համակարգային մտածողություն։
- Բարդ նախագծերը մինչև վերջ հասցնելու բարձր պատասխանատվություն և հետևողականություն։
- Բիզնեսի և ՏՏ թիմերի միջև արդյունավետ համագործակցություն ձևավորելու կարողություն։
- Բարձր մակարդակի առաջնորդության, բանակցային և հաղորդակցման հմտություններ։
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն
- Արդյունքներին միտվածություն և փոփոխություններ իրականացնելու կարողություն։
- Միաժամանակ բազմաթիվ ուղղություններ համակարգելու և առաջնահերթությունները ճիշտ կառավարելու հմտություն։
Սպասվող արդյունքներ
Պաշտոնը հաջողությամբ կատարելու արդյունքում ԶԻՆԱՊԱՀԸ կունենա՝
- միասնական թվային հարթակ՝ շահառուների հատուցումների վճարումների կառավարման համար,
- ամբողջությամբ ավտոմատացված հատուցումների վճարման գործընթաց,
- շահառուների պարտավորությունների և վճարումների ավտոմատ համադրման համակարգ,
- NPV հաշվարկների ավտոմատացված մեխանիզմ,
- ղեկավարության և Հոգաբարձուների խորհրդի համար իրական ժամանակում թարմացվող հաշվետվություններ և Dashboard-ներ,
- ինտեգրված համակարգ հաշվապահական և բանկային լուծումների հետ,
- ամբողջական տեխնիկական և գործառնական փաստաթղթեր, ինչպես նաև օգտատերերի վերապատրաստման նյութեր,
- մասշտաբավորվող տեխնոլոգիական հարթակ, որը կծառայի ԶԻՆԱՊԱՀԻ հետագա թվային զարգացման նախաձեռնություններին։
Benefits:
ԶԻՆԱՊԱՀԸ առաջարկում է՝
- Հետաքրքիր և ռազմավարական նշանակության նախագծերի կառավարում
- Համագործակցային և մասնագիտական աշխատանային միջավայր
- Մրցունակ աշխատավարձ
Պայմանագիրի ժամկետն է մեկ տարի` երկարացման հնարավորությամբ: