hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել

ՏՏ Ծրագրի ղեկավար - թվային փոխակերպման և ավտոմատացման նախագծեր

Աշխատանքի տեսակը` Կառավարում

Նպատակային լսարան`

Աշխատանքի մեկնարկի ամսաթիվը` Սեպտեմբերի, 2026թ․

Աշխատանքի պայմաններ (տևողություն)` Ծառայության մատուցման պայմանագիր

Գտնվելու վայրը` Երևան

Հայտարարության մեկնարկի ամսաթիվը` 15.07.2026

Դիմելու վերջնաժամկետը` 14.08.2026

Աշխատանքային ժամեր`

Աշխատանքի նկարագրություն`

ԶԻՆԱՊԱՀԻ թվային փոխակերպման և տեղեկատվական համակարգերի ավտոմատացման ռազմավարական ծրագրի ամբողջական պլանավորման, համակարգման և իրականացման համար։ Պաշտոնի հիմնական նպատակն է ղեկավարել և համակարգել ԶԻՆԱՊԱՀԻ գործող հատուցումների ծրագրային ապահովման զարգացման և նոր ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման գործընթացը՝ համագործակցելով ծրագրային ապահովման մշակողների, հայկական ծրագրային ապահովման ընկերության, ներքին թիմերի և արտաքին գործընկերների հետ: Նախագծի վերջնական արդյունքը պետք է լինի միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը, որը կապահովի՝

  • շահառուների ամբողջական կառավարումը,
  • հատուցումների ավտոմատ հաշվարկն ու վճարումները,
  • շահառուների պարտավորությունների և կատարված վճարումների ավտոմատ համադրումը (reconciliation),
  • զուտ ներկա արժեքի (NPV) ավտոմատ հաշվարկը,
  • ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների ավտոմատ ձևավորումը,
  • ֆինանսական գործընթացների արդյունավետության, թափանցիկության և վերահսկելիության բարձրացումը։

Պաշտոնը սերտորեն համագործակցում է Գործառնական տնօրենի, ՏՏ նախագծի ղեկավարի, տեխնիկական մասնագետների, արտաքին մատակարարների և բոլոր շահառու ստորաբաժանումների հետ և պատասխանատու է ծրագրի ընդհանուր հաջողության և բիզնես արդյունքի ապահովման համար։

Աշխատանքային պարտականություններ`

Հիմնական գործառույթներ
Ռազմավարություն
  • Ըստ անհրաժեշտության վերանայել/վերամշակել ֆինանսական և հատուցումների համակարգերի թվային վերափոխման ամբողջական հայեցակարգը։
  • Մշակել ծրագրի 1-2 տարվա ճանապարհային քարտեզը՝ հստակ փուլերով, չափելի արդյունքներով և պատասխանատուներով։
  • Սահմանել ծրագրի հիմնական ցուցանիշները (KPIs) և ապահովել դրանց իրականացումը։
Ծրագրի կառավարում
  • Ղեկավարել թվային վերափոխման ամբողջ ծրագիրը՝ ապահովելով աշխատանքների համակարգված իրականացումը։
  • Կառավարել ծրագրի ժամանակացույցը, ռիսկերը, կախվածությունները և առաջնահերթությունները։
  • Համակարգել բոլոր ներգրավված թիմերի աշխատանքը։
  • Պատրաստել պարբերական հաշվետվություններ ղեկավարության համար
  • Ապահովել որոշումների ժամանակին կայացումը և խնդիրների էսկալացիան ղեկավարությանը։
  • Ապահովել նախագծերի ամբողջական փաստաթղթավորումը
Գործընթացների բարելավում
  • Վերլուծել գործող բիզնես գործընթացները։
  • Առաջարկել գործընթացների պարզեցման և ավտոմատացման լուծումներ։
  • Ապահովել, որ թվային լուծումները համապատասխանեն բիզնես կարիքներին։
Համակարգերի ինտեգրում
  • Ապահովել ֆինանսական և հատուցումների, ինչպես նաև փոխկապակցված արտաքին մյուս համակարգերի միասնական աշխատանքը։
  • Համակարգել ինտեգրման աշխատանքները ՏՏ թիմի և մատակարարների հետ։
  • Վերահսկել տվյալների որակը, ամբողջականությունը և համակարգերի փոխկապակցվածությունը։
Փոփոխությունների կառավարում
  • Ղեկավարել կազմակերպական փոփոխությունների գործընթացը։
  • Կազմակերպել գործընկերների ներգրավվածությունը։
  • Կազմակերպել ուսուցումներ՝ անհրաժեշտության դեպքում։
  • Կառավարել դիմադրությունը փոփոխություններին։
Առաջին տարվա ակնկալվող արդյունքները
  • Հաստատված թվային վերափոխման հայեցակարգ։
  • Հաստատված ճանապարհային քարտեզ։
  • Ներդրված Ծրագրի կառավարման և հաշվետվողականության մոդել (Governance Model)։
  • Համակարգերի ինտեգրման ճարտարապետության հաստատում։
  • Ավարտված առաջնային ինտեգրացիաներ։
  • Ֆինանսական և հատուցումների գործընթացների թվայնացման առաջին փուլ։
  • Տվյալների միասնական կառուցվածք։
  • KPI Dashboard ղեկավարության համար։

Անհրաժեշտ որակավորումները`

Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային փորձի նկատմամբ պահանջները
  • Բարձրագույն կրթություն կառավարման, բիզնեսի կառավարման (MBA-ը կդիտվի առավելություն), տեղեկատվական համակարգերի կառավարման, տնտեսագիտության, հանրային կառավարման կամ հարակից մասնագիտությամբ։
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի վերաբերյալ բավարար գիտելիքներ՝ բազմամասնագիտական թիմերի հետ արդյունավետ համագործակցելու համար։
  • Նախագծերի կառավարման մեթոդաբանությունների (Agile, Scrum) իմացություն
  • Առնվազն 5 տարվա փորձ թվային վերափոխման, ՏՏ համակարգերի ներդրման, ինտեգրման կամ խոշոր միջգործառնական նախագծերի կառավարման ոլորտում։
  • Բիզնես գործընթացների վերլուծության, վերանախագծման (Business Process Reengineering) և օպտիմալացման ոլորտում փորձ։
  • Տարբեր տեղեկատվական համակարգերի ինտեգրման և տվյալների միասնական կառավարման սկզբունքների վերաբերյալ լավ պատկերացում և փորձ։
  • Փոփոխությունների կառավարման (Change Management) և կազմակերպական փոփոխությունների հաջող իրականացման փորձ։
  • Բազմաթիվ շահակիցների (Stakeholder Management) հետ արդյունավետ համագործակցության և տարբեր թիմերի աշխատանքը համակարգելու փորձ։
  • Արտաքին մատակարարների, ծրագրային ապահովման գործընկերների և ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ աշխատանքի և պայմանագրերի կառավարման փորձ (Vendor Management)։
  • Խոշոր ծրագրերի կառավարման, որոշումների կայացման, հաշվետվողականության և ռիսկերի կառավարման մեխանիզմների (Program Governance) ձևավորման և կիրառման փորձ։
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
Անհատական կարողություններ
  • Ռազմավարական և համակարգային մտածողություն։
  • Բարդ նախագծերը մինչև վերջ հասցնելու բարձր պատասխանատվություն և հետևողականություն։
  • Բիզնեսի և ՏՏ թիմերի միջև արդյունավետ համագործակցություն ձևավորելու կարողություն։
  • Բարձր մակարդակի առաջնորդության, բանակցային և հաղորդակցման հմտություններ։
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն
  • Արդյունքներին միտվածություն և փոփոխություններ իրականացնելու կարողություն։
  • Միաժամանակ բազմաթիվ ուղղություններ համակարգելու և առաջնահերթությունները ճիշտ կառավարելու հմտություն։
Սպասվող արդյունքներ

Պաշտոնը հաջողությամբ կատարելու արդյունքում ԶԻՆԱՊԱՀԸ կունենա՝

  • միասնական թվային հարթակ՝ շահառուների հատուցումների վճարումների կառավարման համար,
  • ամբողջությամբ ավտոմատացված հատուցումների վճարման գործընթաց,
  • շահառուների պարտավորությունների և վճարումների ավտոմատ համադրման համակարգ,
  • NPV հաշվարկների ավտոմատացված մեխանիզմ,
  • ղեկավարության և Հոգաբարձուների խորհրդի համար իրական ժամանակում թարմացվող հաշվետվություններ և Dashboard-ներ,
  • ինտեգրված համակարգ հաշվապահական և բանկային լուծումների հետ,
  • ամբողջական տեխնիկական և գործառնական փաստաթղթեր, ինչպես նաև օգտատերերի վերապատրաստման նյութեր,
  • մասշտաբավորվող տեխնոլոգիական հարթակ, որը կծառայի ԶԻՆԱՊԱՀԻ հետագա թվային զարգացման նախաձեռնություններին։

 

Արտոնություններ`

ԶԻՆԱՊԱՀԸ առաջարկում է՝
  • Հետաքրքիր և ռազմավարական նշանակության նախագծերի կառավարում
  • Համագործակցային և մասնագիտական  աշխատանային միջավայր
  • Մրցունակ աշխատավարձ

Պայմանագիրի ժամկետն է մեկ տարի` երկարացման հնարավորությամբ: