Ծնվել է
2004թ. դեկտեմբերի 3-ին Արարատի մարզի Նշավան գյուղում։
Արթուրը կյանքը շատ էր սիրում
Սիրում էր մարդկանց, բնությունը և ամեն ինչ, ինչ կյանքը տալիս էր։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընկերների հետ։ Ընկերական շրջապատում միշտ ակտիվ էր, նախաձեռնող և հոգատար։
Նրան հիշում են որպես
Բարի, կենսուրախ, ընկերասեր ու նախաձեռնող երիտասարդ։
«Դասարանի պապա»
Այսպես էին անվանում իրեն դասընկերուհիները, քանի որ առանց նրա ոչ մի միջոցառում չէր կազմակերպվում:
Երազանքներ, որ անկատար մնացին
Բանակից հետո ուսումը շարունակել ռազմական ակադեմիայում և դառնալ բարձրագույն ոստիկան՝ ծառայելով հայրենիքին։
Յուրահատկությունները
Սիրում էր սպորտը և նկարչությունը։ Մանկուց նկարում էր զինվորական թեմաներով պատկերներ՝ զենքեր, խաչեր և զինվորական խորհրդանիշներ։ Ազատ ժամանակ սիրում էր նաև ձկնորսությամբ զբաղվել։
Վերջին զրույցը սեպտեմբերի 2-ին
Շտապեցնում էր մորը, որ գնա տատիկի տուն, որպեսզի տեսակապով շնորհավորի տատիկի ծննդյան օրը և բոլորին միասին տեսնի։
Զգուշացրել էին չմոտենալ վտանգավոր գոտուն,
Սակայն նա հրաժարվել էր մենակ թողնել իր հրամանատարին՝ մայոր Բաբաջանյանին:
Վերջին մարտը
2023թ. սեպտեմբերի 2, Գորիսի շրջանի Սև լճի մոտակայք: