Ծնվել է
2004թ. օգոստոսի 19-ին Վանաձոր քաղաքում։
Նրան ուրախացնում էին
Մարդիկ, ովքեր մինշտ իր կողքին էին։ Կենսուրախ էր և սիրում էր կյանքը։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընկերների, ընտանիքի և հարազատ շրջապատի հետ։
Ընկերները նրան հիշում են որպես
Բարի, ընկերասեր, հարգված և ընտանիքին նվիրված երիտասարդ։ Նա միշտ փորձում էր օգնել և աջակցել իր մտերիմներին։
Երազում էր
Ծառայությունից հետո աշխատանք գտնել, բնակարան գնել և ապահով կյանք ստեղծել իր ընտանիքի համար։
Յուրահատկությունները
Շատ էր սիրում իր ընկերներին և շրջապատը։ Նրա մեծագույն հետաքրքրություններից մեկը մեքենա վարելն էր։
Վերջին զրույցը մոր հետ
Դեպքից քիչ առաջ են խոսել: Սլավիկն ասել է, որ մի փոքր կքնի, հետո կիջնեն զորամաս։
Վերջին մարտը
2024թ. ապրիլի 12, Մեղրի: Զոհվել է «Ուրալ» մակնիշի մեքենայի վթարի հետևանքով։