Ծնվել է
1985թ. հունվարի 8-ին Երևան քաղաքում։
Ամենից շատ ուրախանում էր իր երեխաներով
Նրանց երջանկությունն ու ժպիտը նրա կյանքի ամենամեծ ուժն էին։
Էդգարի համար ընտանիքն ամենակարևորն էր
Նա սիրում էր ժամանակ անցկացնել իր աղջիկների հետ՝ նրանց նվիրելով իր ամբողջ ուշադրությունն ու սերը։
Ընկերները նրան հիշում են որպես
Բարի, ընկերասեր և բոլորին օգնության հասնող մարդ։ Նրա մեջ միավորվում էին հոգատարությունն ու պատասխանատվությունը։
Նրա ամենամեծ երազանքն էր
Իր աղջիկներին մեծացնել, հասցնել իրենց նպատակներին և տեսնել նրանց հաջողությունները։ Երազանո, որը մնաց կիսատ…։
Ամբողջությամբ նվիրված էր իր ընտանիքին
Ամեն քայլում փորձում էր պաշտպանել ու ապահովել նրանց ապագան։
Վերջին զրույցներից մեկի ժամանակ ասել է
Որ չի ցանկանում, որ իրեն հուղարկավորեն Եռաբլուրում, այլ ուզում է հանգչել իր մահացած մոր կողքին։
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 22, Հադրութ։