Ծնվել է
2003թ. մարտի 28-ին Արմավիրի մարզի Փշատավան գյուղում։
Ոգեշնչվում էր կյանքով
Կենսուրախ էր և կարողանում էր ուրախանալ կյանքի ամեն մի մանրուքից։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Նրանց շրջապատում էր բացվում նրա անկեղծ և շփվող բնավորությունը։
Ընկերները նրան հիշում են որպես
Մարդասեր, բաց սիրտ ունեցող և շփվող երիտասարդ։ Նա միշտ պատրաստ էր օգնության հասնել յուրաքանչյուրին։
Երազում էր շարունակել պապի մասնագիտական ճանապարհը
Բանակից հետո ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն և դառնալ ոստիկան։
Շատ հետաքրքրասեր էր
Զբաղվում էր թե’ հողագործությամբ, թե’ շինարարությամբ, թե’ սպորտով և սիրում էր մեքենաներ։ Ուներ նաև երաժշտական կրթություն՝ հաճախել էր վոկալի և դաշնամուրի դասերի, սիրում էր երգել Արամ Ասատրյանի երգերը։
Վերջին խոսքերը մորը
«Տուն վերադառնալուց հետո կաշխատեմ, ամեն ինչ լավ կլինի և կօգնի պապային…»։
Վերջին մարտը
2022թ. սեպտեմբերի 30, Վարդենիսի դիրքեր: