Ծնվել է
1984թ. օգոստոսի 17-ին Արարատի մարզի Թատերական գյուղում։
Նրան ուժ ու ուրախություն էին տալիս
Իր կյանքը, տունը և ընտանիքը։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Նրանց շրջապատում էր բացվում նրա ջերմ ու մարդամոտ բնավորությունը։
Նրան հիշում են որպես
Աշխատասեր, հոգատար և կատակասեր մարդ։ Նա միշտ պատրաստ էր օգնության հասնել հարևաններին և մտերիմներին։
Նրա մեծագույն երազանքն էր
Ունենալ սեփական տուն և երեխա։
Նա մեծ հայրենասեր էր
Իր պարտքը կատարում էր հավատով ու պատասխանատվությամբ։
Վերջին խոսքերը մորը
«Երեք օրից տուն եմ գալու, կարոտել եմ ձեզ…»։
Վերջին մարտը
2023թ. փետրվարի 12, Սյունիքի մարզի Ներքին Հանդի մարտական դիրքեր: