Ծնվել է
1991 թվականի օգոստոսի 23-ին Թալինի շրջանի Արագած գյուղում։
Կյանքի ամենամեծ ուժը նրա ընտանիքն ու հայրենիքն էին
Նա խորապես նվիրված էր իր հարազատներին և միշտ պատրաստ էր կանգնել հայրենի հողի պաշտպանության համար։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Նրա համար կարևոր էին մարդկային հարաբերությունները, ջերմությունը և փոխադարձ հարգանքը։
Ընկերները նրան հիշում են, որպես
Հայրենասեր, հարգալից և ընտանիքին նվիրված մարդ։ Նա միշտ պատրաստ էր աջակցել և օգնության հասնել մյուսներին։
Մեծագույն երազանքն էր
Ունենալ սեփական տունը՝ իր փոքրիկ անկյունը, որտեղ կարող էր ընտանիքի հետ խաղաղ ապրել և ստեղծել երջանիկ կյանք։
Նրան առանձնացնում էր հայրենասիրությունը
Հայրենիքի հանդեպ սերը նրա համար պարզապես խոսք չէր, այլ կյանքի սկզբունք։
Վերջին զրույցը կնոջ հետ ապրիլի 12-ին
Թեև կինը զգացել էր, որ նա հոգնած է, Դավիթը հանգստացրել է՝ ասելով, որ ամեն ինչ լավ է…։
Վերջին մարտը
2024 թվականի ապրիլի 13, Սյունիքի մարզի Կապանի դիրքեր: Կամավոր էր…։