Ծնվել է
2003 թվականի օգոստոսի 14-ին Մասիսի շրջանի Այնթապ գյուղում։
Որգեշնչվում էր երաժշտությամբ
Նա սիրով նվագում էր դհոլ, երգում էր և երաժշտության միջոցով ուրախություն էր պարգևում շրջապատին։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Իր բարի ու կենսուրախ բնավորությամբ նա արագ էր մտերմանում մարդկանց հետ և արժանանում նրանց սիրուն ու հարգանքին։
Ընկերները նրան հիշում են, որպես
Բարի, աշխատասեր և շատ ընկերասեր երիտասարդ։ Նրա ներկայությունը միշտ աշխուժություն ու ջերմություն էր բերում շրջապատին։
Երազանք, որ մնաց անկատար
Բանակից վերադառնալուց հետո խումբ ստեղծել և երեխաներին դհոլ նվագել սովորեցնել՝ փոխանցելով իր սերը երաժշտության նկատմամբ։
Ստեղծագործական ուղին
Նա ոչ միայն նվագում էր, այլ նաև երգում։ Նրա կատարումները կարելի է գտնել YouTube-ում «Ադանա Ռեստո» անվամբ։
Ուներ հեղինակային երգեր
Որոնք չհասցրեց ձայնագրել։
Վերջին զրույցը հոր հետ հունվարի 13-ին
Ուրախությամբ հայտնել էր, որ ստացել է զորացրման հրամանը և արդեն իջնում է դիրքերից…։
Վերջին մարտը
2024 թվականի հունվարի 13, Սիսիանի շրջանում զոհվել է ձնահյուսի տակ մնալու հետևանքով։