֏
֏ $
Donate
Սամվել Գաբրիելյան
2023 թ.
Biography

Ծնվել է
1984 թվականի մարտի 19-ին Արցախի Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղում։

Ամենաշատն ուրախանում էր
Հարազատների և ընկերների հետ շփումից։ Նրա համար ընտանիքն ու մտերիմները կյանքի ամենամեծ արժեքն էին։

Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընտանիքի և հատկապես երեխաների հետ։ Երեխաների հետ անցկացրած պահերը նրա կյանքի ամենաթանկ պահերից էին։

Ընկերները նրան հիշեւմ են, որպես
Բարի, ազնիվ, հոգատար և ընկերասեր մարդ։ Նա կենսուրախ էր, սիրում էր կատակել և իր ժպիտով ուրախություն էր բերում շրջապատին։

Ամենամեծ երազանքն էր
Տեսնել իր երեխաներին առողջ ու երջանիկ, նրանց կողքին լինել և օգնել, որ նրանք հասնեն իրենց նպատակներին։

Սիրում էր
Երաժշտություն լսել և ժամանակ անցկացնել բնության գրկում։ Այդ պահերը նրան հանգստություն և ուժ էին տալիս։

Վերջին խոսքերը տանից դուրս գալիս
Վստահեցրել է, որ ամեն ինչ լավ է լինելու և հորդորել է պաշտպանել հայրենի հողը՝ «Թույլ չենք տալու թշնամուն առաջ գալ…»։

Վերջին մարտը
2023 թվականի սեպտեմբերի 19, Մարտակերտի շրջանի Ջանկաթաղ գյուղի դիրքեր։