Ծնվել է
1982թ. օգոստոսի 7-ին Գյումրի քաղաքում։
Մեծ հայրենասեր էր
Իր կյանքի գլխավոր արժեքներից մեկը համարում էր ծառայությունը հայրենիքին։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Մարտական ընկերների և բարեկամների հետ։ Այդ միջավայրում էր առավել բացվում նրա ուժեղ ու նվիրված բնավորությունը։
Նրան հիշում են որպես
Հայրենասեր, խիստ պահանջկոտ, պարտաճանաչ և սկզբունքային մարդ։ Նա միշտ պատասխանատվությամբ էր մոտենում իր գործին։
Երազում էր դառնալ բարձր կարգի զինվորական հրամանատար
Հասնելով պաշտպանության նախարարի կամ գլխավոր շտաբի պետի պատասխանատու պաշտոնին։
Մեծացել էր զինվորականի ընտանիքում
Բնավորությամբ խիստ էր, կարգապահ և պահանջկոտ թե՛ իր, թե՛ շրջապատի նկատմամբ։
Վերջին զրույցը հայրիկի հետ Ջաբրայիլ տեղափոխվելուց
«Պետք է լուրջ աշխատանքներ անել, ամիսներ շարունակ պետք է աշխատել, որպեսզի դիրքերը ամրապնդվեն»։
Վերջին մարտը
2016թ. ապրիլի 2, Ջաբրայիլի Լելե Թեփեի բարձունք: Երկու զինակիցների հետ գիշերվա ընթացքում գրավել է թշնամու երեք դիրք։
Պարգևատրվել է
ՀՀ «Արիության» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: