֏
֏ $
Donate
Նարեկ Նազարյան
2023 թ.
Biography

Ծնվել է
2004թ. դեկտեմբերի 6-ին Լոռու մարզի Ստեփանավանի շրջանի Գարգառ գյուղում։

Նրան ոգեշնչում էին
Հայրենիքը և սպորտը։ Կենսուրախ էր ու կարողանում էր ուրախություն գտնել կյանքի ամենափոքր մանրուքների մեջ։

Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընկերների հետ։ Նրա շրջապատում միշտ զգացվում էր ջերմություն և պարզություն։

Նրան հիշում են որպես
Համեստ, կոռեկտ, բարի և բոլորին հասնող մարդ։ Նա միշտ պատրաստ էր օգնելու և լավն էր կամենում բոլորին։

Երազում էր
Կարմիր խաչի կառավարումը բարձունքների հասցնել և օգտակար լինել մարդկանց։

Սիրում էր
Ձկնորսությունը, որը նրան հանգստություն էր տալիս։

Ձեռքի շնորհք ուներ
Փայտից և քարից պատրաստում էր տարբեր իրեր՝ դանակներ, խաչեր ու այլ մանր աշխատանքներ:

Վերջին զրույցը մայրիկի հետ զոհվելուց 10 րոպե առաջ
«Ո՞նց եք մամ…, հենց հերթափոխը հանձնեմ, նորից կզանգեմ…»:

Վերջին մարտը
2023թ. հոկտեմբերի 9: