Ծնվել է
1985թ. հունվարի 11-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։
Աշխատանքը նրա կյանքի կարևոր մասն էր
Աշխատասիրությունն ու պատասխանատվությունը նրան ուժ էին տալիս առաջ գնալու և ստեղծելու։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Նրանց հետ էր կիսում իր առօրյան ու կյանքի պարզ ուրախությունները։
Նրան հիշում են որպես
Աշխատասեր, ընկերասեր, հասնող և հայրենասեր մարդ։ Ուներ խաղաղ, լավ բնավորություն և միշտ պատրաստ էր օգնելու շրջապատին։
Երազում էր
Ամուսնանալ, ընտանիք կազմել և կառուցել իր կյանքը սեփական աշխատանքով ու ուժով։
Սիրում էր ամեն ինչ իր ձեռքով անել
Զբաղվում էր փայտի փորագրությամբ և քանդակագործությամբ, ուներ ձեռքի մեծ շնորհք և ստեղծագործ մտածողություն։
Վերջին զրույցը մայրիկի հետ
Ո՞նց եք…, ձեզ լավ նայեք… իմ մոտ ամեն ինչ լավ է։
Վերջին մարտը
2024թ. փետրվարի 6, Գորիսի շրջանի Խոզնավար գյուղի մարտական դիրքեր: