֏
֏ $
Donate
Համբարձում Տոնոյան
2020 թ.
Biography

Ծնվել է
1957թ. մայիսի 22-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Նրան ոգեշնչում էին
Երեխաները, հայրենիքն ու սպորտը։ Կյանքի նկատմամբ ուներ պարզ ու ամուր վերաբերմունք՝ սիրել ընտանիքը, պահպանել առողջ հոգի և հավատարիմ մնալ հայրենի հողին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Նրանց շրջապատում էր բացվում նրա հոգատար ու ջերմ բնավորությունը։

Նրան հիշում են որպես
Յուրահատուկ, հավատարիմ և բարի, մեծերին հարգող, մարդկանց նկատմամբ ուշադրությամբ ու բարությամբ լի մարդ։

Հայրենիքը խաղաղ տեսնելը
Նրա ամենամեծ երազանքը էր։

Սիրում էր
Իր երեխաներին, սպորտը` հատկապես բռնցքամարտը, կենդանիներին՝ պահում էր աղավնիներ։

Վերջին զրույցը
Վատառողջ էր և ցանկանում էր շուտ ապաքինվել, որպեսզի շարունակի ծառայությունը։

Կամավոր էր
Չի վարանել, մեկնել է ռազմաճակատ՝ զենք վերցնելով հայրենիքի պաշտպանության համար։

 

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 16, Իշխանաձոր: