֏
֏ $
Donate
Արմեն Խաչատրյան
2023 թ.
Biography

Ծնվել է
2003թ. օգոստոսի 28-ին Աբովյան քաղաքում։

Կյանքը շատ էր սիրում
Իր բոլոր գույներով, մարդկանցով ու հնարավորություններով։ Ոգեշնչվում էր հայրենիքով:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի և իր սիրած աղջկա հետ։ Նրանց շրջապատում էր բացվում նրա կենսախինդ ու ջերմ բնավորությունը։

Նրան հիշում են որպես
Հայրենասեր, կյանքով լեցուն, ուրախ ու հումորով երիտասարդ։

Երազանք որ անկատար մնաց
Նշանվել սիրած աղջկա հետ և ընտանիք կազմել…։

Սիրում էր
Թատրոնն ու խոհարարությունը։ Հաճույքով էր պատրաստում։

Վերջին խոսքը օգոստոսի 27-ին
Խնդրել էր, որ տոնական ուտելիքի փոխարեն ուղարկի մակարոնեղեն, կարտոֆիլ և քաղցրավենիք, որպեսզի զինակից ընկերների համար պատրաստեր։

Հրաժարվել է լքել դիրքը
Երկու ընկերների հետ մինչև վերջ պայքարել է թշնամու դեմ՝ փրկելով նորակոչիկ զինվորների կյանքը։

Վերջին մարտը
2023թ. օգոստոսի 27, Գորիսի Սև լճի մոտակայք: