֏
֏ $
Donate
Մկրտիչ Հովակյան
2021 թ.
Biography

 

Ծնվել է
1978թ. ապրիլի 27-ին Երևանում։

Սպորտը նրա կյանքի անբաժան մասն էր
Կարատեն միայն մարզաձև չէր, այլ ապրելակերպ։ Միշտ ոգեշնչված էր, ուժեղ ու նպատակասլաց, հավատում էր, որ մարմնի և հոգու ուժը պետք է միասին զարգացնել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և իր կնքասաների հետ։

Հարազատների խոսքով
Բարի, համեստ, իր գործի մեծ վարպետ էր։ Աննկարագրելի բարությամբ էր վերաբերվում բոլորին, միշտ պատրաստ էր օգնելու ու հասնելու։ Հայրենասիրությունը նրա էության մի մասն էր։

Երազանքները
Ամենամեծ երազանքը երեխաներին ու կնքասաներին իրենց նպատակներին հասցնելն էր։ Նրանց հաջողությունը նրա ամենամեծ հաղթանակն էր։

Վերջին զրույցը
Վերջին անգամ տուն է զանգել, փոքր որդուն խնդրել դուդուկ նվագել, որ բոլորը լսեն։ Ծնողների հետ երկար խոսեց՝ կարծես զգալով, որ այդ զրույցը առանձնահատուկ է։

Ասում էին՝ նույնիսկ մենակ կգնար, միայն թե տղաները չմնային թշնամու ձեռքում
Երբ երկու 18-ամյա զինվոր զոհվել էին և հրաման էր տրվել նահանջել, նա ստիպեց ընկերներին վերադառնալ ու նրանց դուրս բերել խրամատից։

Վերջին մարտը
2021թ. սեպտեմբերի 13, Ներքին Հանդ: