֏
֏ $
Donate
Սամվել Աթոյան
2020 թ.
Biography

Ծնվել է
1977թ. մայիսի 4-ին Երևանում։

Ամենամեծ ոգեշնչումն ու ուրախությունը
Իր երեխաների հաջողություններն էին։ Նրանց յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր ձեռքբերումը նրա համար հպարտության ու ուժի աղբյուր էր։

Ընտանիքն էր նրա աշխարհը, նրա ամրությունն ու հանգիստը
Ամենից շատ սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

Հարազատների խոսքով
Բարի էր, կամեցող, հայրենասեր մարդ էր։ Միշտ պատրաստ էր օգնելու, հասնելու, աջակցելու։

Երազանքը երեխաների ապագան էր
Երազում էր տեսնել, թե ինչպես են իր երեխաները հասնում իրենց նպատակներին, կայանում կյանքում ու դառնում արժանապատիվ մարդիկ։

Վերջին խոսքը կնոջը
-Մի քանի օր չեմ զանգելու, հեռախոսը թողնելու եմ, բայց կվերադառնամ ու կզանգեմ։ Երեխեքին լավ կնայես…։

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 10, Բյուրական։