֏
֏ $
Donate
Գրիգոր Վարդանյան
2021 թ.
Biography

Ծնվել է
2001թ. նոյեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։

Նրա ուժն ու ուրախությունը
Ընկերներն էին, շրջապատն ու ընտանիքը։ Մարդկանց մեջ էր գտնում իր շարժիչ ուժը։

ժամանակ անցկացնում էր
Դասընկերների հետ։ Նրանց հետ էր կիսում երիտասարդական երազանքներն ու ծրագրերը։

Հարազատների խոսքով
Ընկերասեր, մարդամոտ, հասնող ու կազմակերպող էր։

Խելացի էր, բոլորին հաշտեցնող,
Միշտ փորձում էր խաղաղություն պահել իր շրջապատում։ Նրա հայրենասիրությունը խոսքից չէր, այլ վարքից:

Ուզում էր սովորել
Առաջ գնալ, դուրս գալ Թալինից ու իր ուժերով նոր կյանք կառուցել։ Նրա երազանքներում կար առաջընթացի ու ինքնահաստատման ձգտում։

Յուրահատկությունը
Նա այն մարդն էր, ով կարողանում էր լարված պահին էլ բարձր պահել տրամադրությունը, թաքցնելով սեփական ծանրությունը։

Վերջին զրույցը
«Պոմիդորով ձվածեղ եմ սարքում, ինչ գցեմ մեջը, որ համով լինի»։

Պատերազմից չէր խոսում
Չէր ուզում ցույց տալ իրական իրավիճակը։ Միշտ նկարներ էր ուզում բոլորից՝ իմանալու, թե ինչպես են։

 

Վերջին մարտը
2021թ. նոյեմբերի 7, Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներ։