֏
֏ $
Donate
Հայկ Մարգարյան
2015 թ.
Biography

Ծնվել է
1992թ. սեպտեմբերի 28-ին Երևանում։

Սպորտն էր նրա ուժն ու ներշնչանքը
Մարզվելով՝ նա կոփում էր ոչ միայն մարմինը, այլև կամքը։

Ազատ ժամանակը
Սիրում էր անցկացնել ընտանիքի և ընկերների հետ։ Նրանց հետ էր կիսում իր ուրախությունն ու լավատեսությունը։

Հարազատների խոսքով
Բարի, կամեցող, շփվող ու ընկերասեր էր։ Միշտ ժպտերես, նույնիսկ դժվար պահերին փորձում էր պահպանել դրական տրամադրությունը։

Երազանքները
Կյանքը դեռ առջևում էր, բայց նրա երազանքները մնացին անկատար…։

Լավատես էր ամեն իրավիճակում
Նրա ժպիտը վստահություն էր ներշնչում շրջապատին։

Վերջին զրույցը հայրիկի հետ
-Լավ կլինի, պապ ջան, քիչ մնաց, հեսա գալու եմ։ Ինձ էլ պոստեր չեն հանելու։

-Բա ինչու՞ էիք խանութ գնացել:

-Ուղղակի մեզ էր պետք, գնացել ենք… հանկարծ իմ մասին չմտածեք, հեսա գալու եմ, ամեն ինչ լավ ա լինելու…։

Վերջին մարտը
2015թ. մարտի 22, Թալիշ։