֏
֏ $
Donate
Իվան Սարգսյան
2020 թ.
Biography

Ծնվել է
1985թ. սեպտեմբերի 4-ին Հադրութի շրջանի Թաղավարդ գյուղում։

Հայրենիքի սերը
Ամենից շատ ոգեշնչվում էր հայրենիքով ու ընտանիքով։ Արցախը նրա համար պարզապես բնակավայր չէր, այլ հոգի ու կյանք։

Ամենաթանկ հիշողությունները
Ազատ ժամանակ ընտանիքի հետ Արցախի տեսարժան վայրերով շրջելն էր։

Ընկերները նրան հիշում են որպես
Հավատարիմ, բարի, ընկերասեր:

Բոլորը նույնն էին ասում`
«Իվանը երբեք ոչ մեկին մենակ չէր թողնի»:

Երազում էր
Որ յուրաքանչյուր մարդ կարողանա հայրենիքում մնալ…

Իր երեխաները մեծանան որպես լավ ու արժանապատիվ մարդիկ։

Հատուկ շնորհքը`
Ստվարաթղթից ու լուցկու հատիկներից եկեղեցիներ էր պատրաստում:

Դուստրը հիշում է
Հայրը երբեք չէր բարկանում։ Նույնիսկ ամենադժվար օրերին խոսում էր մեղմ, հասկացող ու ջերմ։

Մահից ժամեր առաջ կնոջն ասել էր.
«Եթե ես չգամ, ինձ կհիշեք հպարտությամբ…»։

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 21, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի տարածք: Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։