֏
֏ $
Donate
Արթուր Ալավերդյան
2020 թ.
Biography

Ծնվել է
1992 թ․ սեպտեմբերի 8-ին Տավուշի մարզի Բաղանիս գյուղում։

Ընտանիքի հետ կապը
Սիրում էր իր ժամանակն անցկացնել մայրիկի հետ։ Գյուղը, գյուղի օդն ու կյանքը նրա սրտում էին։ Մայրական կողմը Արցախից էր։

Բնավորությունն ու պահվածքը
Նրան հիշում են որպես համեստ, խելացի, հավասարակշռված։ Մեծերի հետ մշտապես հարգանքով էր շփվում։

Մանրուքներ, որ չեն մոռացվում
Ասում են՝ նրա շորը երբեք ծալք չէր ունենում։ Ձեռագիրն այնքան գեղեցիկ էր, որ դասարանի աղջիկները օրինակ էին վերցնում։

Սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում
Ծառայության անցել Վայքի զորամասում։

2018 թ. տեղափոխվել է Արցախ
Եղել է գումարտակի հրամանատար։

 

 

Երազանքների լուռ աշխարհը
Քեռիները զինվորական էին։ Արթուրը միշտ հիացմունքով էր նայում նրանց։ Երազում էր շուտ ավարտել ծառայությունն ու վերադառնալ մայրաքաղաք։

Վերջին այցելությունը
Երեք օր առաջ տուն էր եկել՝ արձակուրդ։ Հոկտեմբերի 22-ին Հադրութում երեխաներին շրջափակումից էին հանել։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 29-ին, Ջաբրայիլում։

Հրետանավոր էր
Զոհվել է դիպուկահարի կրակոցից։

Հետմահու պարգևատրվել է
«Մարտական ծառայության», «Արիության համար» մեդալներով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։