 
                    
Ծնվել է
 2001 թ․ հուլիսի 7-ին Երևանում։
Տարված էր անտառով և նրա բնակիչներով
 Ուզում էր իմանալ՝ ով է կենդանիներից ամենաուժեղը։
10 տարվա սպորտսմեն էր
 Ապագան սպորտի հետ էր կապել։
Զորակոչվեց բանակ
 Մա՛մ, երկու տարի է, կծառայեմ, կգամ ու նորից իմ սպորտին կանցնեմ։
Վայելում էր
 Հրամանատարների և զինծառայողների սերն ու հարգանքը։
Վաշտի սպորտի կազմակերպիչն էր
 Կոփում էր նորակոչիկներին, իր փորձը մեծ սիրով փոխանցում նրանց։
Առանց զոհեր տալու
 Անձնակազմին անվնաս հասցրել է պաշտպանության շրջան, դուրս է բերել շրջափակումից մոտ 20 զինծառայողի։
Վերջին խոսքերը
 Մե՛րս, քո տղեն լավ ա, քո տղուն բան չի լինի։
Վերջին մարտը
 2020 թ․ հոկտեմբերի 15, Հադրութ։
