ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ՝ Հիմնադրամի 10-ամյակին նվիրված ինտեգրված հաղորդակցության և հանգանակության (ֆանդրայզինգի) արշավի մշակման ու իրականացման, ինչպես նաև հարակից միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով։
Մրցույթին հրավիրվում են մասնակցելու հաղորդակցության, բրենդինգի, մարքեթինգի, դրամահավաքի և միջոցառումների կազմակերպման ոլորտներում համապատասխան փորձ և մասնագիտական կարողություններ ունեցող հայաստանյան և միջազգային կազմակերպությունները, գործակալություններն ու կոնսորցիումները։
Ընտրված կազմակերպությունից ակնկալվում է մշակել և իրականացնել ԶԻՆԱՊԱՀԻ 10-ամյակին նվիրված համապարփակ արշավ, որն ուղղված կլինի Հիմնադրամի գործունեության և ազդեցության արժևորմանը, Հայաստանում և Սփյուռքում ԶԻՆԱՊԱՀԻ ճանաչելիության ու հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև նոր նվիրատուների ներգրավմանը և պարբերական նվիրաբերությունների խթանմանը։
Առաջարկները պետք է ներառեն ռազմավարական և ստեղծագործական մոտեցումը, հաղորդակցության ու դրամահավաքի բաղադրիչները, Հայաստանում և Սփյուռքում նախատեսվող միջոցառումների առաջարկվող ձևաչափերը, իրականացման ժամանակացույցը և ֆինանսական առաջարկը։
Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի նոյեմբերի 2-ը՝ ժամը 16:00-ն։
Մրցույթի պայմաններին, պահանջներին, գնահատման չափանիշներին և հայտերի ներկայացման կարգին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված փաստաթղթերում։
Մրցութային փաստաթղթեր
Հայերեն
- Մրցույթի հրավեր
- Արշավի և միջոցառման կազմակերպման ակնկալվող ծառայությունների նկարագիր
- Հայաստանում ֆինանսական առաջարկի ձևանմուշ
- Արտերկրում Ֆինանսական առաջարկի ձևանմուշ
- Ծանոթացեք ԶԻՆԱՊԱՀԻ գնումների ընթացակարգին
Անգլերեն
- Request for Proposal for Campaign and Event Management Services
- Financial Proposal Template. Armenia
- Financial Proposal Template. abroad
Սույն հայտարարության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԶԻՆԱՊԱՀԻ հանրային կապերի և հաղորդակցության տնօրեն Լիլյա Գրիգորյանին՝ [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ +374 94 03 44 30 հեռախոսահամարով։ Մրցույթի շրջանակում պաշտոնական հաղորդակցությունը պետք է իրականացվի էլեկտրոնային փոստի միջոցով։
Տեղեկացնում ենք, որ սույն մրցույթի շրջանակում մասնակիցների կողմից ԶԻՆԱՊԱՀԻՆ ներկայացված տեղեկությունները համարվում են գաղտնի։ ԶԻՆԱՊԱՀԸ պարտավորվում է պահպանել և պաշտպանել գաղտնի տեղեկատվությունը և այն հասանելի չդարձնել երրորդ անձանց։
Երրորդ անձ չեն համարվում ԶԻՆԱՊԱՀԻ աշխատակիցները, մրցութային հանձնաժողովի անդամները, ինչպես նաև այն անձինք, որոնք իրենց գործառույթների շրջանակում պարտավոր են ծանոթանալ գաղտնի տեղեկատվությանը։
ԶԻՆԱՊԱՀԻ գործունեությանը և հաշվետվություններին կարող եք ծանոթանալ www.zinapah.am կայքում։