hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել

Նվիրատվության եղանակներ

ԶԻՆԱՊԱՀԻ միջոցների մի մասը գոյանում է նվիրատվություններից, որոնք կատարվում են ողջ աշխարհից։

Ստորև հղումով դուք կարող եք ծանոթանալ ԶԻՆԱՊԱՀԻ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ անվանացանկին։

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

ԶԻՆԱՊԱՀԻՆ նվիրատվություն կարող եք կատարել հետևյալ եղանակներով․

  • Քարտային փոխանցում ԶԻՆԱՊԱՀԻ կայքով
  • Բանկային փոխանցմամբ
  • Բանկերի առցանց բանքինգ համակարգով
  • IdramEasyPayTelCell էլեկտրոնային դրամապանակներով
  • PayPal համակարգ՝ Armenian Wounded Heroes Fund կայքով

Նվիրատվություն ԶԻՆԱՊԱՀԻ կայքի միջոցով

Այցելեք Նվիրաբերել էջ, ընտրեք նվիրատվության արտարժույթը և չափը կամ «այլ» դաշտում մուտքագրեք գումարի Ձեր նախընտրելի չափը:

Համապատասխան դաշտերում Ձեր անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն մուտքագրելուց հետո համակարգը կտեղափոխի վճարման էջ, որտեղ անհրաժեշտ է լրացնել Ձեր վճարային քարտի տվյալները: Կարող եք բաժանորդագրվել նաև պարբերական նվիրատվությունների՝ ակտիվացնելով ամենամսյա նվիրաբերություն կոճակը: 

ԿԱՐԵՎՈՐ․ ամենամսյա նվիրատվություն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ստեղծել անձնական էջ ԶԻՆԱՊԱՀԻ կայքում՝ մուտքագրելով մի քանի տվյալ։

Ձեր կողմից մուտքագրված էլ․ փոստին կուղարկվի նվիրատվությունը հաստատող էլ․ նամակ:

Idram հավելվածի միջոցով նվիրատվություն կատարելու համար ԶԻՆԱՊԱՀԻ նվիրատվությունների էջում մուտքագրեք անհրաժեշտ դաշտերը՝ Ձեր անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն, այնուհետև նշեք Idram կոճակը, ապա ընտրել սկանավորման կամ հեռախոսով վճարելու տարբերակների միջև:

Նվիրատվություն բանկային փոխանցման միջոցով

Դրամ, ռուբլի, դոլար և եվրո արժույթներով ԶԻՆԱՊԱՀԻՆ բանկային փոխանցումներ իրականացնելու համար կարող եք ներբեռնել բանկային տվյալները (ՀՎՀՀ 02656976):

Նվիրատվություն բանկերի առցանց բանքինգ համակարգով

Հայկական բանկերի առցանց բանքինգ համակարգով նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ձեր նախընտրած առցանց բանքինգ, գտնել ԶԻՆԱՊԱՀԻՆ նվիրատվություն կատարելու վահանակը և իրականացնել փոխանցումը։

 

Նվիրատվություն էլեկտրոնային դրամապանակների միջոցով

Idram, EasyPay, TelCell

 

Idram-ից և TelCell Wallet-ից օգտվելիս գլխավոր էջում ընտրեք ԶԻՆԱՊԱՀԻ վահանակը և կատարեք նվիրատվություն։

EasyWallet-ով նվիրաբերություն կատարելու համար գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնում անհրաժեշտ է սեղմել Բարեգործություն կոճակը և ընտրել ԶԻՆԱՊԱՀԻ վահանակը։

 

Նվիրատվություն PayPal համակարգի միջոցով

ԱՄՆ-ից նվիրատվություն կարող եք կատարել Armenian Wounded Heroes  Donate to ZINAPAH հարթակի միջոցով PayPal վճարման համակարգով:

Տեղեկացնում ենք, որ PayPal համակարգն ունի 2-3% միջնորդավճար՝ Ձեր քարտի տեսակով պայմանավորված։

 

Փնտրեք Ձեր նվիրատվությունը մեր կայքում 

Այցելելով Փնտրել նվիրատվություններ էջը՝ կարող եք փնտրել և գտմել Ձեր կողմից ԶԻՆԱՊԱՀԻՆ կատարված բոլոր նվիրատվությունները: