
Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 13-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։
Ընտանեկան կապերն ու երազանքները
Մեծ կապվածություն ուներ մոր հետ։ Համբերատար ու ամաչկոտ էր բնավորությամբ։ Նպատակ ուներ ծառայությունից հետո բացել մեքենաների վերանորոգման բոքս։ Նրա մեծ սերն էր մաթեմատիկան։
Անմեղությունն ու պարզությունը
Հանգիստ, բարի ու ուշադիր տղա, որը միշտ պատրաստ էր օգնել։
Վերջին խոսքերը
Նա ծառայում էր Իջևանում, սակայն հոկտեմբերի 18-ին զանգահեց ընտանիքին՝ ասաց, որ իրենց չեն տեղափոխել, մինչդեռ գտնվում էր Իշխանաձորում։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19-ին, Իշախանաձորում։ Նրանից այլևս լուր չունեցան։ Զոհվեց Իշխանաձորում՝ մինչ վերջ կատարելով իր պարտքը։