hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սարգիս Մխիթարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ փետրվարի 14-ին, Շամշադինի շրջանի Արծվաբերդ գյուղում։

Աշխատասիրությունն ու նվիրվածությունը
13 տարեկանից սկսել էր աշխատել՝ ապահովելու իր ընտանիքի բարեկեցությունը։ Նրա համար առաջնայինը հարազատների բարօրությունն էր։ Երիտասարդ տարիքից նա վերցրել էր ընտանիքի հոգսը իր ուսերին՝ դառնալով նրանց ապավենը։

Ընկերասիրությունն ու անկոտրում բնավորությունը
Ուրախ, շարժուն և ընկերասեր անձ։ Նա ապրում էր իր քույրերի և եղբայրների համար։ Երազում էր եղբոր համար տուն գնել քաղաքում։

Վերջին խոսքերը
Սարգիսը ծառայում էր «Ես եմ» ծրագրով։ Եղել է սերժանտ, ջոկի հրամանատար։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 16-ին, Թութակներում։ Նա հրամայեց իր ջոկին նահանջել, բայց ինքը մնաց՝ վիրավոր ընկերոջը դուրս բերելու համար։ Այդ պահին էլ ընկավ հերոսաբար։