hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռաֆայել Սեփխանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է

2000 թվականի նոյեմբերի 21-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Կարողանում էր ուրախանալ նույնիսկ ամենափոքր բաներից

Երաժշտությունը նրա կյանքի կարևոր մասն էր, և այն միշտ ուղեկցում էր նրան առօրյայում։

Ժամանակը սիրում էր անցկացնել

Ընտանիքի, քրոջ և ընկերների հետ` նրանց հետ կիսելով իր մտքերը, երազանքներն ու կյանքի ուրախությունները։

Բոլորի կողմից սիրված էր

Մեծերի հանդեպ ցուցաբերում էր բացառիկ հարգանք, աչքի էր ընկնում բարեկիրթ պահվածքով, հոգատարությամբ և մարդկանց նկատմամբ ջերմ վերաբերմունքով։

Ռաֆայելի սիրտը Հայաստանում էր

2014 թվականին ընտանիքը տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն, սակայն նա հաստատակամորեն ասում էր. «Ես Ռուսաստանի համար չեմ ծառայի, ես փախած չեմ կարող ապրել, առանց Հայաստանի չեմ կարող…»։

Դեռ մանկուց նրա երազանքը նույնն էր

Ցանկանում էր զինվոր դառնալ։ Միաժամանակ երազում էր ծառայությունից հետո թեթևացնել մոր հոգսերը և աջակցել ընտանիքին:

Պատերազմի օրերին հաճախ էր խոսում մոր հետ

Միշտ հանգստացնում էր նրան` ասելով, որ իրեն ոչինչ չի պատահի և գտնվում է ապահով վայրում, միայն թե հարազատները չանհանգստանան։

Վերջին մարտը

2020 թվականի նոյեմբերի 1, Մարտունի 2: Զոհվել է երբ փորձել է օգնել վիրավորված ընկերներին: