hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Շահինյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թ․ մայիսի 4-ին Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Հայրն էր։ Նրա օրինակով էր ապրում և կերտում իր սեփական ուղին։

Մարդկային կապերը
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ, սիրած էակ ուներ։ Քույրերի հանդեպ տածած սերը նրան դարձնում էր անչափ նուրբ ու զգայուն։

Նկարագրությունը
Ընկերներն ու հարազատները նրան հիշում են որպես համեստ, հարգանքով լեցուն մարդ։

Նրա մեծագույն երազանքն էր
Դառնալ մեծ մարդ, օգտակար լինել հայրենիքին ու արժանի զավակ՝ իր երկրի համար։

Տանկիստ էր
Տեխնիկայի հանդեպ առանձնահատուկ սեր ուներ։ Այդ ոլորտում էր իրեն գտել։

Վերջին զանգը նոյեմբերի 9-ին
Ամեն ինչ լավ է, նորմալ է։ Չնեղվե՛ք…։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին, Շուշիում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։