hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արամ Խանումյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 15-ին Լոռու մարզի Կուրթան գյուղում։

Սկզբունքայնությունն ու նվիրվածությունը
Նա մեծ կապվածություն ուներ գյուղի հետ, չնայած ընտանիքը ցանկանում էր տեղափոխվել քաղաք։ Ծառայությունից հետո մտադիր էր վերանորոգել հայրական տունը։ Մանկուց լուռ, հանգիստ և աշխատասեր երեխա էր։ Սիրում էր իր ծննդավայրը։

Վերջին խոսքերը
Սեփական ծննդյան օրը, հոկտեմբերի 15-ին, Արամը զանգահարեց ու ասաց․ «Մոռացել եմ, որ ծնունդս է»։ Վերջին անգամ ընտանիքի հետ խոսեց հոկտեմբերի 17-ին։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 18-ին, Իշխանաձորում։ Ընտանիքը մինչև վերջին պահը չգիտեր, որ նա պատերազմի դաշտում է։ ԱԹՍ-ի հարվածից իր ջոկատը կորցրեց բազմաթիվ մարտիկների, նրանց հետ էլ՝ Արամը։