hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սեյրան Ղարիբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983 թ․ հունիսի 7-ին Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաների հետ ժամանակ անցկացնել, հյուրասիրել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի, բոլորին շատ նվիրված, ուշադիր, ընկերասեր։

Երազանքները
Իր երեխաներին իրենց նպատակներին հասցնել։ Պատերազմում հաղթել։

Վերջին խոսքերը
«Լավ մնացե՛ք, երեխեքին լավ կնայե՛ք»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12-ին, Ջաբրայիլ- Բյուրականում։ Թաքստոցից դուրս է եկել, որպեսզի երեխաներին ԱԹՍ-ի հարվածներից փրկի, բերի ներս։ Մինչ այդ տեսնում է մի տղայի՝ ուշագնաց, ոտքից վիրավոր՝ կրկին ԱԹՍ-ի հարվածից։ Տեղափոխում են հիվանդանոց, սակայն մեքենային հարվածում են։ Տեղափոխում են այլ մեքենայով, որտեղ էլ մահանում է։