
Ծնվել է
2000 թ․ փետրվարի 10-ին Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում։
Աշխատասիրությունն ու նպատակասլացությունը
Կյանքի մեծ մասը զբաղված էր իր ոսկերչական գործով, որին մեծ նվիրվածությամբ էր մոտենում։ Ուներ սիրած աղջիկ և ապագայի մեծ ծրագրեր։ Մեծ սեր ուներ արհեստի հանդեպ, սովորում էր ոսկերչություն։ Զբաղվում էր նաև բռնցքամարտով։
Երազանքները
Սեփական ոսկերչական արհեստանոց ունենալ, իսկ ամենամեծ նպատակը՝ ընտանիք կազմել։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 12-ին․ «Մենք լավ ենք»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12-ին, Ջրականում։ Մարտական հետախույզ լինելով՝ իր ջոկատը ճշգրիտ տվյալներ էր փոխանցել թշնամու դիրքերի վերաբերյալ։