
Ծնվել է
1998 թ․ հոկտեմբերի 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։
Անձնական բնութագիրը
Բնավորությամբ միաժամանակ և՛ հանգիստ էր և՛ ակտիվ։ Միշտ ձգտում էր հասնել իր նպատակներին։ Մեծ սեր ուներ ուսման հանդեպ։ Գերազանց ավարտել էր դպրոցը, իսկ հետո Երևանի համալսարանի կադաստրային գործի ֆակուլտետը՝ կարմիր դիպլոմով։
Երազանքները
Մանկության տարիներին միշտ ասում էր, որ ցանկանում է դառնալ քաղաքապետ։
Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 26-ին ընտանիքի հետ երկար զրույց ունեցավ, կարծես կանխազգում էր ինչ-որ բան։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին, Մարտակերտում։