
Ծնվել է
1990 թ․ հունվարի 31-ին ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր աշխատանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Նվիրված, ընկերասեր, բարի, մաքուր սրտով մարդ․ նրան կարելի էր վստահել սեփական կյանքը։
Երազանքները
Բնակարան ունենալ։
Ստեղծագործություններ
Սիրում էր նկարել։
Վերջին խոսքերը
«Երեխեքին լա՛վ նայի, ամեն ինչ լա՛վ է լինելու»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին, Քարվաճառում։ Օմարի բարձունքը գրավելիս միշտ առաջ էր գնում՝ գիտակցելով վտանգները, փորձում էր բոլորին պաշտպանել։ Զոհվել է ընկերոջ կյանքը փրկելու փորձի ժամանակ։