
Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 10-ին Տավուշի մարզի Չորաթան գյուղում։ Դ
Նվիրվածությունն ու բարությունն
Նա ջիգյարով ու անմիջական բնավորություն ուներ, միշտ պատրաստ էր օգնելու։ Շատ սիրում էր փոքր երեխաների հետ շփվել, նրանց հետ խաղալ։ Դեռ մանկուց առանձնանում էր իր հետաքրքրություններով։ Սիրել է ֆուտբոլը, ինչպես նաև մեծ հմտություն ուներ էլեկտրականության ոլորտում, սովորում էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը։
Երազանքները
Ստեղծել սեփական բիզնես, ամուսնանալ, ունենալ մեծ ընտանիք։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 8-ին․ «Պապայի ձայնը դուրս չեկավ։ Մա՛մ, հացով տորթ ենք սարքել ու ծնունդս նշել»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Ջրականում։ Զոհվեց իր ընկերների կողքին՝ պայքարելով մինչև վերջ։