hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արսեն Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ ապրիլի 17-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Անձնական բնութագիրը
Աշխատասեր էր, խղճով, մարդասեր, հումորի մեծ զգացում ուներ և միշտ փորձում էր ընկերներին ոգևորել։ Փոքր տարիքից աշխատել է։ 14-15 տարեկանից սկսել է ընտանիքին օգնել ֆինանսապես։

Երազանքները
Բանակից հետո շարունակել զինվորական գործը, զարգացնել հմտությունները և ծառայել հայրենիքին։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 1-ին վերջին անգամ կապ էր հաստատել ընտանիքի հետ։

Վերջին հերոսական մարտը
Նոյեմբերի 1-ին,Իշխանաձորում։ Շրջափակման մեջ հայտնված Արսենը երրորդ անգամ էր փորձում մարտական ընկերների դիակները դուրս բերել մարտի դաշտից, երբ վիրավորվեց։ Նա մահացավ արյունահոսությունից։