
Ծնվել է
2001 թ․ դեկտեմբերի 16-ին Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղում
Սիրում էր որսորդություն
Բնությունը նրա աշխարհն էր, խաղաղության աղբյուրը
Նվիրված էր իր հարազատ միջավայրին
Ծնողներին ու ընկերներին
Չէր տատանվում օգնել ուրիշներին
Իր բարի ու անկեղծ սիրտը միշտ բաց էր
Երազում էր
Բանակից վերադառնալ, ամուսնանալ, ընտանիք կազմել, եղբայրների հետ լավ գործ սկսել, ուժեղ ապագա կերտել
Վերջին զրույցը
Մայրն անհանգստացած հարցրել էր՝ կրակոցնե՞ր են, պատասխանել էր՝ չէ, մամ ջան, մեծացել ես, ականջներդ ձեն կտան
Վերջին խոսքերը
Կամավորականներից մեկին էր դիմել․ «Հոպար ջան, ինձ էստեղ չթողնես»
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 31, Ջրական