
Ծնվել է
1989 թ․ սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Անգամ մանրուքները կարող էին ուրախացնել։ Հաջողված գործից ոգևորվում էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր երեխայի ու ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ուրախ մարդ, ընկերասեր, ժպտադեմ, համբերատար։
Երազանքները
Երևանում տուն ունենալ՝ Սարյան փողոցում։ Իրականացավ մասամբ՝ տուն գնվեց, բայց ոչ՝ Սարյանի վրա։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Երբ արդեն նահանջի հրաման էր տրված, վիրավոր զինվորին մենակ չի թողել, տվել է իր զենքը վիրավորին և ասել, որ բռնի։ Քաշելով դուրս է բերել՝ փրկելով նրա կյանքը։
Վերջին խոսքերը
Երեկոյան 20։30-ի սահմաններում գրել է․ «Իմ արև, քո արև, քնում եմ։ Տղերքը դրանց ջարդը տալիս են»։ Հետո ավելացրել է, որ շատ է սիրում իր ընտանիքը։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 5-ին, Ջաբրայիլ-Հադրութ հատվածում։