
Ծնվել է
2001 թ․ մարտի 28-ին Արմավիրի մարզի Պտղունք գյուղում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ուսումը, դասարանի անփոխարինելի ավագն էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ուներ 4-5 մտերիմ ընկեր։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ամեն կերպ պետք էր հասներ իր նպատակին։ Հայրենասիրությունը ակնհայտ էր, ուներ խորազննին հայացք, խորաթափանց մարդ էր, ճշմարտախոս։
Երազանքների մասին
Սովորել է Էջմիածնի Էռնեկյան դպրոցում։ Ցանկանում էր ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սակայն որոշումը փոխեց և ընդունվեց Ամերիկյան համալսարան։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 23-ին։ Երբեք չէր ստում, բայց այս անգամ ստեց, ասաց, որ լավ է, պատերազմի մեջ չէ։
Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 24-ին Ֆիզուլիում։ Վիրավոր ընկերը մարտի դաշտում էր, ուսապարկի շորերը դատարկեց, լցրեց փամփուշտով ու գնաց ընկերոջը փրկելու, սակայն այդտեղ էլ զոհվեց։