hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Հովհաննիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ դեկտեմբերի 21-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում։

Նրա հայրենասիրությունը
Դավիթը մեծացել էր հայրենիքի հանդեպ սիրով։ Ամեն քար ու թուփ իր սրտին հարազատ էր։ Զինվորական համազգեստը՝ հպարտություն։

երբեք տխուր չէր լինում
Ուրախությամբ լցնում էր ուրիշների օրերն ու մարում նրանց տխրությունը։

եթե սիրում էր, ապա նվիրվում էր մինչեւ վերջ…
Ընկերության մեջ Դավիթն անկաշկանդ էր, կաներ ցանկացած գործ՝ ընկերներին ուրախություն պատճառելու համար։

Ի, չհասկացա, բա ես ինչի եմ հիմա իմանում…
կատակով ասաց, երբ իմացավ, որ եղբայր է ունենալու նա ամենաերջանիկներից էր։

Մոր սրտում ապրող որդին
Մայրը՝ Մելինեն, ապրում է նրա հուշերով։ Նրա շորերը, փոշոտ կոշիկները, ծաղիկների բույրը՝ միակ մխիթարություն։

Ցեխոտ կոշիկներով, բայց մաքուր հոգով տղան…
Այսպես է մնացել մտերիմների հիշողության մեջ։ Լուսավորություն՝ բոլորի համար։ Անփոխարինելի ընկեր, ժպտերես, կատակասեր։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 7-ին խոսեց ընտանիքի հետ։ Ասաց՝ կվերադառնա։ Հավատում էր հաղթանակին։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 7 -ին Շուշիում ընկավ հերոսաբար։