
Ծնվել է
1979 թ․ հուլիսի 17-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և աշխատանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի և կենսուրախ։
Երազանքները
Աղջկան մեծացնելը և հարսի շորերով տեսնելը։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Երբ շրջափակման մեջ են եղել, ինքը՝ լինելով վիրավոր, փրկել է իր հրամանատարին, նրա հետ միասին նաև այլ զինվորների։
Վերջին խոսքերը
Ասել է․ «Չեմ կարող չգնալ, չեմ կարող 18 տարեկան երեխեքի համար կռիվ չտալ։ Լա՛վ կլինի, մի՛ մտածեք, հետո գալու եմ։ Երեխաներին չնեղացնե՛ք, շատ չջղայնանաք, մինչև ես գամ հասնեմ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 8-ին, Դավիթ Բեկ գյուղում։