hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արամո Թորոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թ․ հուլիսի 24-ին Արթիկում։

Սպորտի հանդեպ սերը
Նա զբաղվում էր ըմբշամարտով, ընդունվել էր Արթիկի ֆիզկուլտուրայի քոլեջ։

Ընկերասեր ու համարձակ
Արամոն միշտ շրջապատված էր ընկերներով, նրա համարձակությունն ու բարությունը անսահման էին։

Ընտանիքի հենարանը
Տան միակ տղան էր և երազում էր դառնալ ընտանիքի հենարանը՝ հոգալով իր հարազատների կարիքները։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 2-ին ընտանիքին ասաց․ «Լավ եմ, իմ մասին մի մտածեք»։

Վերջին հերոսական մարտը
Պատերազմը սկսվելուց հետո Վարդենիսից կամավոր տեղափոխվեց Քարվաճառ։ Լինելով հրետանավոր՝ մարտի դաշտում մինչև վերջ մնաց իր հրանոթի մոտ՝ շարունակելով պայքարը։ 2020 թ․ հոկտեմբերի 2-ին վերջին կրակոցները տալուց հետո զոհվեց՝ պաշտպանալով հայրենիքը։