hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Թաթուլ Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ հոկտեմբերի 29-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։

Ուրախության աղբյուրը
Երեխաներն էին՝ երեք որդիները, որոնց հետ լցվում էր իր օրը։

Նրա երջանկությունը լիակատար էր
Երբ ընտանիքի կողքին էր՝ խաղաղ էր, հպարտ։

Ընկերների բնութագիրը
Բարի, մարդկային, ընկերասեր։

Երազանքների ուղղությունը
Երզանքները պտտվում էիր երեխաների շուրջ։ Երազում էր նաև դուստր ունենալ։

Սովորեցնում էր սիրել հայրենիքը
Մեծ ջերմությամբ էր հայրենասիրության դասեր տալիս որդիներին՝ օրինակով, ոչ խոսքերով։

Վերջին խոսքը որդիներին
«Ես բանվոր եմ, ուրիշի ենթակայության տակ եմ աշխատում։ Հուսով եմ, դուք լավ կսովորեք ու դուք կունենաք բանվորներ…»։

Իրական հայր
Նա սովորեցնում էր սեր, աշխատանք, հպարտություն՝ լինելով համեստ ու հոգատար։

Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27, Եղնիկներ։