hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կոլյա Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ հունիսի 11-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

Սպորտն ու երեխաները
Նրա գլխավոր ոգեշնչումն էին։

Ամուսնացած էր
Ուներ երկու երեխա, ում մեջ տեսնում էր իր վաղվա օրը։ Ժամանակը նվիրում էր ընտանիքին ու հարազատներին։

Բոլորը նրան հիշում են
Որպես պարզապես «լավ մարդ»՝ պարզ ու անկեղծ մի բնութագիր, որ կրում է մեծ սեր։

Երազում էր
Սպորտում բարձրունքների հասնել, առաջինը լինել, առաջ անցնել ինքն իրենից։

Ուներ առաջինը լինելու անսահման ձգտում
Այդ ցանկությունը նրա անբաժան ուղեկիցն էր։

Վերջին զրույցը մոր հետ հոկտեմբերի 14-ին
Մա՛մ ջան, ո՞նց ես, ի՞նչ կա։ Երեխաներիս լա՛վ կնայես…։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Հադրութում։

ԴՆԹ հետազոտություն
Զոհվելուց 4 ամիս անց։