hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ազատ Մխիթարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991 թ․ հունիսի 8-ին Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում։

Հայրենասիրությունը կյանքում
Պատերազմի հենց առաջին օրը ներկայացել էր կամավոր՝ առանց երկմտելու։

Նվիրվածությունն ընտանիքին
Ամուսնացած էր և ուներ երկու երեխա, որոնց համար պատրաստ էր ամեն ինչի։

Բնավորության գծերը
Նա քաջ էր, անվախ ու ազնիվ՝ մի մարդ, որի ներկայությունը բոլորին վստահություն ու անվտանգություն էր ներշնչում։

Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 30-ին, երբ Ապարանի հատուկ ջոկատայինների հետ ճանապարհվում էր Օմարի լեռներ, ասել էր․
«Լավ եմ, իմ զենքը տվել են, պատրաստվում ենք բարձրանալ։ Ոչ մի մետր չեմ թողելու, որ առաջ գան»։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 2-ին։ Ընկերոջ՝ Սիմոնի հետ միասին, կատաղի մարտերի ժամանակ անմահացավ Օմարի լեռներում՝ հայրենիքի պաշտպանության առաջնագծում։