
Ծնվել է
1983 թ․ ապրիլի 18-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաների երջանկությունն ու խաղաղությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Համբերատար, խելացի, նվիրված ընտանիքին և ընկերներին։ Շատ ընկերասեր և հանդուրժող էր։
Երազանքները
Լավացնել իրենց տունը, վերանորոգել այն, ապրել խաղաղ կյանքով, իսկ երեխաներին լավ ապագա ապահովել։ Ստեփանակերտում հիպոտեկով տուն ձեռք բերել։
Կարևոր փաստեր
Տանկիստ էր։ 2 օր շարունակ տանկը եղել է հարձակման տակ։
Վերջին խոսքերը
Ասել է․ «Ես վախկոտ չեմ, շատերի մասին շատ բան կլսես, բայց ես չեմ կարող տանը նստել և իմանալ, որ մեզ վրա կրակ են բացում, իսկ ես լռում եմ։ Ես չգնամ, մյուսը չգնա, բա էս երեխեքին ո՞վ պիտի պահի»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3-ին, Ջաբրայիլում։ Վիրավորվել էր։ Զոհվել է, երբ փորձել է եղբոր հետ միասին վերադառնալ մարտի դաշտ։