hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Մարտիրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1975 թ․ հոկտեմբերի 14-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, իր ընտանիքը և ծնողները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Սիրում էր գնալ արշավների՝ սարերի և ձորերի մեջ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հիանալի հրամանատար էր։ Շատերն էին ոգեշնչվում նրա համարձակությամբ և նվիրվածությամբ հայրենիքին։

Երազանքները
Ունենալ լավ երեխաներ և դաստիարակել նրանց՝ պաշտպանել հայրենիքը։ Երազում էր նաև գյուղում տուն կառուցել և ձիեր պահել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Երբ իրավիճակը հասել էր ծայրահեղ աստիճանի, հրամայել էր զինվորներին՝ հանել վիրավորներին և դուրս գալ մարտադաշտից։ Ինքը մնացել էր դիրքում։ Զանգել էր կնոջը՝ ներողություն խնդրել և պայթեցրել իր ինքնաշեն նռնակը։

Վերջին խոսքերը
Մինչև գնալը մտահոգվել էր, որ իր երկու աղջիկները, ում ինքն էր կրակել սովորեցրել, կարող են նեղանալ իրենից, քանի որ պատերազմների ժամանակ միշտ առաջինն էր գնում։ Վերջին խոսքերն էին․ «Հո չե՞ք նեղացել ինձանից»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Հադրութում։